ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին «հիշեցրեց», որ ինքը «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերն է: «Խոսվում է ատկատների մասին: Դուք, մամուլի հրապարակումների համաձայն, «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից եք, այսինքն` շահույթ եք ստանում դրանից: Ստացվում է, դա էլ ատկատների ձևերից մեկն է: Եթե Դուք չլինեիք սեփականատերը, այլ սեփականատեր պիտի ատկատ տար ենթադրվող, համակարգող կառավարությանը: Բայց հենա լրիվ օրինական ճանապարհով ստանում եք շահում, որը էն ատկատն է, որի մասին խոսում ենք»,- ասաց Փաշինյանը, ինչին նախարարը հակադարձեց, թե նման բան չկա: «Ձեր լրատվամիջոցը` «Հայկական ժամանակը», այդ հարցը տվել և բացասական պատասխան է ստացել: Հետո, եթե չեմ սխալվում, պետական համակարգում մեքենաները ոչ միայն «Տոյոտայից» են գնվում, այլև այլ ընկերություններից»: Սակայն Փաշինյանն իր կարծիքը պնդեց. «Եթե Դուք ժամանակ գտնեք ու նայեք Վիկիլիքսը, այնտեղի փաստաթղթերով էլ Դուք համարվում եք «Տոյոտա Արմենիայի» սեփականատեր, և պետավտոտեսչությունը պետական մեծ գնումները կատարում էայդ ընկերությունից: Իհարկե, սա ոչ միայն Ձեր, այլև ընկերության մյուս ոչ անհայտ սեփականատիրոջ շնորհիվ»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ